Նախագծի նկարագիր

Նախագծի նկարագիր

Նախագծի մասին

Luxe Speed-ը պրեմիում դասի ավտոմեքենաների վարձույթի ծառայություն է, որն առաջարկում է բացառապես անձնական վարորդով ուղևորությունների կազմակերպում և VIP սպասարկում։ Incrity-ի թիմը նախագծին միացավ որպես տեխնիկական և որակի վերահսկման գործընկեր՝ իրականացնելով նախագծի կառավարում (Project Management), բազմափուլ թեստավորում (QA) և կայքի ամբողջական SEO օպտիմիզացիա։

Խնդիրներ և մարտահրավերներ

Որպես էլիտար սեգմենտը սպասարկող նորարարական բրենդ՝ Luxe Speed-ը պահանջում էր թվային ներկայություն, որը վիզուալ շքեղությունից զատ կունենար անթերի տեխնիկապես հագեցված կայք: Գլխավոր մարտահրավերը ծրագրավորողների թիմի հետ այնպիսի համակարգված աշխատանքի կառուցումն էր, որի արդյունքում զրոյից կստեղծվեր միջազգային ստանդարտներին և որոնողական համակարգերի (Google) խիստ պահանջներին իդեալականորեն համապատասխանող վեբ պլատֆորմ։

Լուծումներ

Մենք ստանձնեցինք նախագծի տեխնիկական վերահսկողությունն ու ուղղորդումը: Ծրագրավորողների հետ համատեղ կառուցվեց 100% SEO-friendly վեբ կայք: Իրականացվեց կայքի մանրակրկիտ թեստավորում (QA)՝ բացառելու ցանկացած տեխնիկական վրիպակ և երաշխավորելու սահուն օգտագործողի փորձ (UX/UI): Զուգահեռաբար մշակվեց և ներդրվեց տեխնիկական և բովանդակային գրագետ SEO՝ արագագործության ապահովումից մինչև ճիշտ Meta տվյալների կառուցում:

Արդյունքներ

Ստեղծվեց տեխնիկապես գրագետ, արագ և վստահություն ներշնչող վեբ կայք, որը լիովին համապատասխանում է VIP հաճախորդների սպասելիքներին: Luxe Speed-ն այժմ ունի ամուր և մրցունակ թվային ենթակառուցվածք՝ որոնողական համակարգերում բարձր դիրքեր զբաղեցնելու, թիրախային օրգանական տրաֆիկ ներգրավելու և պրեմիում ավտովարձույթի շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար:

ԱՅԼ ՆԱԽԱԳԾԵՐ

Դիտել