Հաճախ տրվող հարցեր
Պատասխաններ թվային մարքեթինգի մեր ծառայությունների վերաբերյալ
Incrity-ն առաջարկում է թվային մարքեթինգային և բիզնեսի զարգացման համալիր ծառայություններ՝ հարմարեցված ժամանակակից մրցակցային շուկայում կազմակերպությունների աճին նպաստելու համար։
Մեր հիմնական ծառայություններն են՝
- Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)
- Որոնողական համակարգերի օպտիմալացում (SEO)
- Բովանդակության մարքեթինգ
- Վճարովի գովազդներ (PPC)
- Էլ․ փոստի մարքեթինգ
- Ինֆլյուենսեր մարքեթինգ
- Reel պատրաստում
- Հղումների կառուցում (Link Building)
- YouTube-ի օպտիմալացում
Յուրաքանչյուր ծառայություն անհատականացվում է՝ ելնելով ձեր բիզնեսի կարիքներից, ապահովելով առավելագույն արդյունավետություն, չափելի աճ և կայուն հաջողություն։
Incrity-ում ծառայությունների արժեքը ձևավորվում է բացառապես անհատական մոտեցմամբ։ Նախևառաջ իրականացնում ենք ձեր պահանջներին համապատասխան մոնիտորինգ, վերլուծում առկա խնդիրները, գտնում անհրաժեշտ լուծումներն ու քննարկումների արդյունքում որոշում, թե ինչպիսի արդյունավետ արշավներ են անհրաժեշտ ձեր բիզնեսին։ Եվ հենց այդ աշխատանքների ծավալի ու բարդության հիման վրա էլ ձևավորվում է վերջնական, անհատականացված գնառաջարկը։
Միանշանակ։ Մենք մշակում ենք տվյալների վրա հիմնված անհատական ռազմավարություններ՝ հարմարեցված ձեր բիզնեսի նպատակներին, ոլորտին և բյուջեին։ Անկախ բրենդից՝ մեր թիմը ստեղծում է լուծումներ, որոնք ապահովում են իրական աճ և լիովին համապատասխանում են ձեր տեսլականին։
Մասնագիտացված ենք թվային մարքեթինգի հետևյալ ոլորտներում։
- Էլեկտրոնային առևտուր - Թիրախային արշավներով և կոնվերսիայի օպտիմալացմամբ ապահովում ենք վաճառքների աճ։
- Կրթություն և առցանց ուսուցում - Աջակցում ենք կրթական և խորհրդատվական հարթակների ճանաչելիությանն ու հեղինակությանը։
- Անշարժ գույք և շինարարություն - Տրամադրում ենք լուծումներ թիրախային լսարանին հասնելու և նախագծերը առաջ մղելու համար։
- Առողջապահություն - Մենք օգնում ենք առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին դառնալ տեսանելի և վստահելի իրենց պացիենտների համար։
- Հյուրանոցներ և տուրիզմ - Ճանաչելիության բարձրացում հյուրանոցների և ճանապարհորդական ծառայությունների համար։
- Ռեստորաններ և սննդի ոլորտ - HoReCa ոլորտի համար մշակում ենք թիրախային արշավներ, որոնք ապահովում են այցելուների կայուն հոսք, առցանց պատվերների աճ և բրենդի նկատմամբ լոյալություն։
- Գեղեցկություն և կոսմետիկա - Թրենդային և ազդեցիկ լուծումներ գեղեցկության բրենդների համար։ Ապահովում ենք բարձր ներգրավվածություն և վաճառքների աճ՝ շնորհիվ պրոֆեսիոնալ վիզուալ կոնտենտի և թիրախային մարքեթինգի։
- Նորաձևություն - Օգնում ենք նորաձևության բրենդներին դառնալ ճանաչելի, սիրելի և պահանջված թվային տիրույթում:
- Ֆինանսներ և բանկային ոլորտ - Ապահովում ենք հաճախորդների ներգրավում և բրենդի կայուն աճ՝ խիստ մրցակցային միջավայրում։
- Իրավաբանական ծառայություններ - Բարձրացնում ենք պրոֆեսիոնալ ճանաչելիությունը թվային հարթակներում։
- Ապահովագրություն - Օգնում ենք ապահովագրական ընկերություններին բարդ պրոդուկտները դարձնել պարզ և պահանջված։ Ամրապնդում ենք ձեր հեղինակությունը և խթանում ակտիվ վաճառքները սոց․ հարթակներում։
- Ավտոմեքենաներ և ավտոծառայություններ - Օգնում ենք զբաղեցնել առաջատար դիրքեր որոնման համակարգերում և սոցցանցերում՝ վերածելով դիտումները ռեալ վաճառքների և մշտական հաճախորդների։
- Լոգիստիկա և բեռնափոխադրումներ - Դարձնում ենք տեսանելի ձեր ծառայությունները սոց․ հարթակներում, մշակում ենք ռազմավարություններ, որոնք ընդգծում են անվտանգ բեռնափոխադրման գործընթացները։
Incrity-ում մենք արժևորում ենք թափանցիկությունն ու արդյունավետությունը, ուստի համագործակցության մեկնարկը կառուցում ենք հստակ և թափանցիկ փուլերով՝ լիովին հարմարեցնելով այն ձեր բիզնեսի առանձնահատկություններին։
- Բիզնեսի աուդիտ և խորհրդատվություն - Մենք սկսում ենք ձեր բիզնեսի, նպատակների և մրցակցային միջավայրի խորքային վերլուծությունից: Սա թույլ է տալիս բացահայտել աճի հիմնական հնարավորություններն ու թիրախավորել ճիշտ լսարանին։
- Ռազմավարության մշակում - Ստացված տվյալների խորքային վերլուծության հիման վրա ստեղծում ենք անհատականացված ծրագիր։ Այն լիովին արտացոլում է ձեր բիզնեսի տեսլականը և երաշխավորում է թիրախավորված արդյունքներ։
- Գործընթացի մեկնարկ և հաստատում - Սահմանում ենք աշխատանքների հստակ ծավալը, իրականացման ժամանակացույցն ու ակնկալվող վերջնարդյունքները։ Պայմանագրային ձևակերպումներից հետո մեր թիմն անմիջապես անցնում է ռազմավարության իրականացմանը՝ ապահովելով ձեր բիզնեսի անխափան առաջխաղացումը:
Մենք չենք ստեղծում պարզապես գեղեցիկ դիզայն կամ հավաքում դատարկ լայքեր։ Մեր յուրաքանչյուր քայլի և ստեղծած կոնտենտի (լինի դա Reels, թե գովազդային տեքստ) գլխավոր նպատակը ձեր բիզնեսի համար ռեալ վաճառքներ և ֆինանսական աճ ապահովելն է։ Մենք մոտենում ենք ձեր նախագծին որպես մեր սեփական բիզնեսի՝ դառնալով ձեր հուսալի գործընկերը թվային տիրույթում։
Մենք առաջնորդվում ենք բացառապես տվյալներով (data-driven)։ Հաջողությունը չափում ենք ոչ միայն «լայքերով», այլև չափելի ցուցանիշներով (KPIs), ինչպիսիք են՝ լսարանի ներգրավվածությունը (engagement), կայքի այցելությունների թիվը և իրական վաճառքները։ Յուրաքանչյուր ամսվա վերջում դուք ստանում եք մանրամասն հաշվետվություն կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ։
Մեր հաճախորդները սովորաբար նկատում են լսարանի ներգրավվածության (engagement) և էջերի ակտիվության նախնական աճ համագործակցության մեկնարկից հետո առաջին 14 օրվա ընթացքում։
Այնուամենայնիվ, կայուն բրենդային հեղինակություն ձևավորելու և վաճառքների շոշափելի աճ ապահովելու համար անհրաժեշտ է հետևողական ռազմավարական աշխատանք, որի լիարժեք արդյունքները սովորաբար տեսանելի են դառնում 3-ից 6 ամսվա ընթացքում։
Գրագետ մշակված SEO ռազմավարությունը բիզնեսի երկարաժամկետ հաջողության և թվային հեղինակության հիմնաքարն է։ Այն ապահովում է մի շարք առանցքային առավելություններ.
Տեսանելիության և տրաֆիկի աճ - Բարելավելով ձեր կայքի դիրքերը որոնողական համակարգերում՝ մենք ապահովում ենք որակյալ, օրգանական այցելությունների կայուն հոսք։
Թիրախային լսարանի ներգրավում - Ճիշտ ընտրված բանալի բառերի և բովանդակության օպտիմալացման շնորհիվ ձեր կայքն այցելում են հենց այն մարդիկ, ովքեր տվյալ պահին փնտրում են ձեր ծառայությունները։
Մրցակցային առավելություն - Տվյալների վրա հիմնված SEO-ն թույլ է տալիս զբաղեցնել առաջատար դիրքեր շուկայում՝ վերածելով որոնումները իրական վաճառքների և բարձրացնելով բրենդի նկատմամբ վստահությունը։
Երկարաժամկետ ROI - Ի տարբերություն վճարովի գովազդի, SEO-ն շարունակում է աշխատել և արդյունքներ բերել նույնիսկ երկար ժամանակ անց՝ ապահովելով ներդրումների բարձր վերադարձելիություն։
SEO-ն երկարաժամկետ ռազմավարություն է և դրա արդյունքները ակնթարթային չեն լինում։ Միջինում պահանջվում է 3-ից 6 ամիս, որպեսզի նկատելի դառնան դիրքերի ու տրաֆիկի աճը։ Արդյունքների արագությունը կախված է հետևյալ գործոններից՝
- Ձեր ոլորտում մրցակցությունը
- Կայքի տեխնիկական վիճակը, բովանդակության որակը և հղումների քանակը
- Ներդրումների չափը և SEO աշխատանքների շարունակականությունը
- Google-ի և այլ որոնողական համակարգերի ալգորիթմների թարմացումները
Որոշ արագ արդյունքների համար, օրինակ՝ տեխնիկական խնդիրների լուծումը կամ բովանդակության օպտիմալացումը կարող են նկատվել մի քանի շաբաթում, բայց երկարաժամկետ կայուն աճի համար անհրաժեշտ է հետևողական և պրոֆեսիոնալ մոտեցում։
Մենք ապահովում ենք 360-աստիճան կոնտենտ մարքեթինգ։ Մեր ծառայությունները ներառում են վաճառող SEO քոփիռայթինգ, մասնագիտական բլոգների վարում, դինամիկ վիդեո սցենարների ստեղծում (Reels, Shorts), SMM հրապարակումներ և թիրախային Email արշավներ՝ ամբողջությամբ հարմարեցված ձեր բիզնես նպատակներին։
Ճիշտ ընտրությունը հիմնված է մի քանի կարևոր գործոնների վրա՝ բրենդի արժեքների համընկնում, թիրախային լսարանի ճշգրտություն և Ներգրավվածության բարձր ցուցանիշ (Engagement Rate): Որպեսզի խուսափեք սխալ ներդրումներից և ժամանակի կորստից, Incrity-ն տրամադրում է պրոֆեսիոնալ վերլուծական գործիքակազմ և փորձառություն՝ ձեր նախագծի համար ամենաարդյունավետ ինֆլյուենսերներին գտնելու և ընտրելու համար։
Էլ. փոստի ավտոմատացումը թույլ է տալիս ուղարկել ճիշտ նամակը՝ ճիշտ մարդուն և ճիշտ պահին: Դուք կարող եք կարգավորել նամակների ուղարկման ընթացքն այնպես, որ դրանք ակտիվանան՝ հիմնվելով օգտատերերի վարքագծի և կոնկրետ գործողությունների վրա (օրինակ՝ գրանցում կայքում, նոր գնում կամ զամբյուղում թողնված ապրանք)։ Արդյունքում՝ յուրաքանչյուր հաճախորդ ստանում է իր հետաքրքրություններին համապատասխան խիստ անհատականացված բովանդակություն, ինչն էլ զգալիորեն բարձրացնում է նամակների բացելիության (Open Rate) ու հղումներով անցումների (CTR) ցուցանիշները՝ միաժամանակ խնայելով ձեր թիմի ժամանակը:
PPC գովազդի արժեքը ֆիքսված չէ և տատանվում է՝ կախված մի քանի առանցքային գործոններից, ինչպիսիք են ձեր բիզնեսի ոլորտը, մրցակցության մակարդակը, թիրախային բանալի բառերը և լսարանը: Այնուամենայնիվ, PPC-ի գլխավոր առավելությունն այն է, որ դուք ունեք ձեր ծախսերի լիարժեք վերահսկողություն: Incrity-ի թիմը նախապես վերլուծում է շուկան և օպտիմալացնում յուրաքանչյուր ներդրված լումա, որպեսզի ցանկացած բյուջեի պայմաններում ապահովի առավելագույն արդյունք և բարձր եկամտաբերություն (ROI):
Ի տարբերություն SEO-ի, որն ավելի երկարաժամկետ գործընթաց է, PPC գովազդն ապահովում է ակնթարթային տեսանելիություն. դուք կարող եք տեսնել առաջին արդյունքներն ու կայքի այցելությունները արշավի մեկնարկից անմիջապես հետո: Այնուամենայնիվ, առավելագույն վաճառքներ և նվազագույն ծախսեր ապահովելու համար ժամանակ է պահանջվում: Մեր թիմն անընդհատ վերլուծում է տվյալները, կատարում օպտիմալացնում և անհրաժեշտ թեստավորումներ։ Որպես կանոն, արշավի լիարժեք ներուժն ու կայուն եկամտաբերությունը ի հայտ են գալիս գործարկման առաջին 2-3 ամիսների ընթացքում:
Որպես կանոն, առաջին դրական տեղաշարժերն ու արդյունքները նկատվում են օպտիմալացումից հետո՝ մի քանի շաբաթվա ընթացքում: Սակայն ալիքի լիարժեք օրգանական զարգացումը և կայուն աճը պահանջում է 3-6 ամիս հետևողական աշխատանք: Այս ժամանակահատվածը մեծապես կախված է ձեր վիդեոբովանդակության որակից և տվյալ ոլորտի մրցակցությունից:
YouTube SEO-ն բազմաշերտ գործընթաց է, որն Incrity-ում ներառում է հետևյալ առանցքային քայլերը.
-
Վերնագրերի և նկարագրությունների օպտիմալացում համապատասխան բանալի բառերով (keywords):
-
Թեգերի (Tags) և հեշթեգերի գրագետ ու նպատակային ընտրություն:
-
Գրավիչ շապիկների (Thumbnails) ստեղծում՝ սեղմումների ցուցանիշը (CTR) բարձրացնելու համար:
-
Փլեյլիստների (Playlists) կառուցում և ներքին հղումների ճիշտ տեղաբաշխում:
-
Կայուն բովանդակության հրապարակում և արդյունքների (դիտումներ, ներգրավվածություն) մշտական մոնիթորինգ։
Հղումների կառուցումը (Link Building) այլ համապատասխան և հեղինակավոր վեբկայքերից դեպի ձեր կայք մուտքային հղումներ (backlinks) ձեռք բերելու գործընթացն է։ Այն խիստ կարևոր է SEO-ի համար, քանի որ Google-ի ալգորիթմներն այդ հղումներն ընկալում են որպես վստահության քվե։ Դրանք որոշիչ դեր ունեն որոնման արդյունքներում (SERP) ձեր կայքի վարկանիշը ձևավորելու գործում. որքան հեղինակավոր և որակյալ են այդ հղումները, այնքան բարձր ու կայուն են ձեր կայքի դիրքերը:
Նախ, ուշադրություն դարձրեք կայքի վիզուալ և բովանդակային մասին։ Եթե այն ունի ցածրորակ բովանդակություն, պարզունակ (շաբլոնային) դիզայն և մեկ էջում տեղադրված տասնյակ արտաքին հղումներ, ապա հավանաբար գործ ունեք «հղումների ֆերմայի» (Link Farm) հետ, որից պետք է խստիվ խուսափել։ Երկրորդ՝ անպայման գնահատեք կայքի տեխնիկական ցուցանիշները՝ իրական այցելությունները (օրգանական տրաֆիկ) և դոմենի հեղինակությունը (Domain Authority / Domain Rating), օգտագործելով պրոֆեսիոնալ SEO գործիքներ, ինչպիսիք են Ahrefs-ը, Moz-ը կամ Semrush-ը։
Ամենաարդյունավետ Reels տեսանյութերը սովորաբար լինում են այն ձևաչափերով, որոնք և՛ օգտակար են, և՛ դինամիկ։ Լավագույն արդյունք ապահովող տեսակներն են.
-
Ապրանքի կամ ծառայության իրական կիրառության ցուցադրություն,
-
Տպավորիչ «Առաջ և հետո» (Before & After) վիզուալներ,
-
Հաճախորդների դրական կարծիքներ (Social proof),
-
Օգտակար խորհուրդներ և արագ ինֆորմացիա (tips & hacks),
-
Զվարճալի և ստեղծարար պատմություններ, որոնք ճիշտ փոխանցում են բրենդի ասելիքը։