Նախագծի նկարագիր

Նախագծի նկարագիր

Նախագծի մասին

EX GLASS-ը մեր գործընկերներից է, որը մասնագիտացված է ժամանակակից ապակե լոգախցիկների արտադրության մեջ։ Նրանց նպատակն է ոչ միայն բարձրացնել վաճառքները, այլև ստեղծել վստահելի և պրոֆեսիոնալ թվային բրենդի ներկայություն, որը կարտացոլի արտադրանքի բարձր որակը և շուկայի առաջատար լինելու դիրքը։

Խնդիրներ և մարտահրավերներ

Թվային ներկայության պակաս․ չկային բավարար արդյունավետ սոցիալական մեդիա արշավներ և գովազդային ակտիվություն, ինչի պատճառով բրենդի տեսանելիությունը սահմանափակ էր։

Սոցիալական մեդիայում ցածր ներգրավվածություն․ էջերը չէին ապահովում անհրաժեշտ դիտումներ և առաջացած լիդերի քանակը փոքր էր։

Գովազդային բյուջեի անարդյունավետ օգտագործում․ նախկինում փորձ արված գովազդները ROI չէին ապահովում։

Վաճառքների նվազում. օֆլայն պատվերները պակասում էին, ինչը շատ էր ազդում եկամտի վրա։

Լուծումներ 

Սոցիալական մեդիա ռազմավարություն (SMM)․ մշակվեց ամբողջական բովանդակություն, ստեղծվեցին պրոֆեսիոնալ վիզուալներ և ներգրավող գրառումներ՝ ներկայացնելով արտադրանքի դիզայնը և արտադրական ընթացքը։

Թիրախավորված PPC արշավներ․ գործարկվեցին Meta Ads գովազդային արշավներ, օգտագործվեց remarketing՝ հետաքրքրված օգտատերերին կրկին ներգրավելու համար։

Բյուջեի օպտիմալացում․ կատարվեց գովազդային ծախսերի ճիշտ բաշխում՝ առավելագույն ROI ապահովելու նպատակով։

Տվյալների մշտադիտարկում․ Ads Manager-ի և վերլուծական գործիքների տվյալների հիման վրա ամեն ամիս կատարվեցին օպտիմիզացիաներ՝ բարձրացնելու inquiries-ների և վաճառքների քանակը։

Արդյունքներ 

+60% աճ սոցիալական մեդիայի ներգրավվածության ցուցանիշներում

3x ավելացում գնանշման հարցումների և առցանց պատվերների դիմումների քանակում

Զգալի աճ վաճառքներում և նոր հաճախորդների ներգրավում

+45% բարձր ROI, գովազդային բյուջեի առավել արդյունավետ օգտագործման շնորհիվ

ԱՅԼ ՆԱԽԱԳԾԵՐ

Դիտել