Նախագծի նկարագիր

Նախագծի նկարագիր

Նախագծի մասին 

BoatCover.com-ը երկար տարիներ արտադրում և վաճառում է բարձրորակ նավերի և ջրային տրանսպորտի պաշտպանիչ ծածկոցներ: Նրանց նպատակն է մատուցել բարձր որակի և հասանելի գնի համադրություն՝ ստեղծելով վստահելի լուծումներ ջրային սպորտի սիրահարների համար։

Մեր համագործակցության նպատակը եղել է ստեղծել և զարգացնել բովանդակություն, որը կուժեղացնի բրենդի հեղինակությունը, կբարձրացնի տեսանելիությունը որոնողական համակարգերում և կխթանի օրգանական տրաֆիկը։

Խնդիրներ և մարտահրավերներ

Թվային տեսանելիության պակաս․ կայքի բովանդակությունը սահմանափակ էր և չէր ապահովում կայուն օրգանական այցելություններ։

Տեղեկատվական բացեր․ հաճախորդները բավարար տեղեկատվություն չէին գտնում ապրանքների մասին, ինչը նվազեցնում էր փոխարկման հավանականությունը։

Մրցակցային շուկա․ ոլորտում առկա էին ուժեղ մրցակիցներ, որոնք ավելի ակտիվ էին բովանդակության հրապարակման մեջ և զբաղեցնում էին որոնման առաջատար դիրքերը։

Լուծումներ

Կոնտենտ ռազմավարության մշակում․ մշակեցինք SEO-կենտրոնացված բովանդակային պլան՝ հիմնված հիմնական և երկրորդային բանալի բառերի վրա։

Բլոգերի և ուղեցույցների ստեղծում․ գրեցինք բարձրորակ հոդվածներ, որոնք անդրադառնում էին հաճախորդների ամենատարածված հարցերին՝ ընտրության, չափերի, խնամքի և տեղադրման վերաբերյալ։

Արտադրանքի նկարագրությունների օպտիմիզացում․ վերանայեցինք և թարմացրեցինք հիմնական ապրանքային էջերի տեքստերը՝ դարձնելով դրանք ավելի հստակ, գրավիչ և որոնողական համակարգերի համար օպտիմիզացված։

Արդյունքներ

+95% օրգանական տրաֆիկի աճ բլոգների հրապարակումից 6 ամիս անց։

Կայքում անցկացրած ժամանակի ավելացում և ցածր բաունս ռեյթ՝ շնորհիվ օգտակար և լավ կառուցված բովանդակության։

Բրենդի հեղինակության բարձրացում, ինչը նպաստեց հաճախորդների վստահության և վերագնման ցուցանիշի աճին։

ԱՅԼ ՆԱԽԱԳԾԵՐ

Դիտել