Նախագծի մասին
Aleta Beauty & Spa-ն պրեմիում դասի կենտրոն է, որն առաջարկում է գեղեցկության ծառայություններ և թերապիաներ։ Գործելով տեղական խիստ հագեցած շուկայում՝ նրանց հիմնական նպատակն էր ավելացնել բարձր շահութաբերություն ունեցող ծառայությունների ամրագրումները, ներգրավել նոր հաճախորդներ և մաքսիմալացնել գովազդային ներդրումները։
Խնդիրներ և մարտահրավերներ
Սուր մրցակցություն. Տարածքում գեղեցկության սրահների և սպա կենտրոնների առատությունը դժվարացնում էր հաճախորդների ուշադրություն գրավելը։
Գովազդային բյուջեի ոչ արդյունավետ ծախս. Նախկինում կիրառվող պարզ գովազդները ապահովում էր հավանումներ և ներգրավվածություն, սակայն չէր վերածվում իրական վճարովի ամրագրումների։
Հաճախորդների վերադարձի բացակայություն. Չկար արդյունավետ մեխանիզմ՝ վերադարձնելու այն այցելուներին, ովքեր դիտել էին կայքը կամ գնացուցակը, բայց ծառայություն չէին ամրագրել նորից։
Լուծումներ
Որոնողական արշավներ Google-ում. Մենք գործարկեցինք Google Ads արշավներ՝ թիրախավորելով գնելու բարձր մտադրություն ունեցող բանալի բառեր։ Սա թույլ տվեց որսալ հաճախորդին հենց այն պահին, երբ նա փնտրում էր ծառայությունը։
Meta գովազդներ. Instagram-ում և Facebook-ում օգտագործեցինք բարձրորակ ֆոտո և վիդեո բովանդակություն՝ ցուցադրելու սպայում տիրող մթնոլորտն ու հաճախորդներին կատարվելիք ծառայությունները։ Գովազդները թիրախավորված էին ըստ տեղական հետաքրքրությունների և վարքագծի։
Տեղորոշման ճշգրիտ թիրախավորում. Բյուջեն արդյունավետ ծախսելու համար կիրառեցինք խիստ աշխարհագրական թիրախավորում՝ գովազդը ցուցադրելով միայն սպայի մոտակայքում ապրող կամ աշխատող մարդկանց։
Ռիմարքեթինգի ռազմավարություն. Ներդրեցինք ռիմարքեթինգի արշավներ՝ կրկին կապ հաստատելու այն օգտատերերի հետ, ովքեր այցելել էին ամրագրման էջ, բայց դուրս էին եկել՝ առաջարկելով նրանց սահմանափակ ժամանակով զեղչ (օրինակ՝ «10% զեղչ առաջին այցի համար»)։
Արդյունքներ
+85% առցանց ամրագրումների աճ առաջին 2 ամսվա ընթացքում։
40%-ով մեկ հաճախորդի ներգրավման արժեքի (CPA) նվազում՝ նախորդ մարքեթինգային փորձերի համեմատ։
Աշխատանքային և հանգստյան օրերի ամրագրումների բարելավում։
4x ROAS (Գովազդային ծախսերի վերադարձ)՝ շնորհիվ ճշգրիտ թիրախավորման և առաջարկների օպտիմալացման։
ԱՅԼ ՆԱԽԱԳԾԵՐ